Մամուլ

Մեկ հոգի մահացել է, իսկ բժիշկներն էլ պայքարում են մյուս վիրավորի կյանքի համար․ տեսանյութ

Փետրվարի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևանի բնակիչ 34-ամյա Էդգար Ազարյանը իր վարած «Maserati Levante» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքից դեպի Ակունք գյուղ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնութուն են ցուցաբերել նրան, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ մահացածին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին։

Կիսվեք էջում