«Բռավո, հայեր, մյուս ազգերին սովորեցրեք, նույնպես հեղափոխություն անցկացնել առանց արյան»․ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը՝ հայերին
«Բռավո, հայեր, մյուս ազգերին սովորեցրեք, նույնպես հեղափոխություն անցկացնել առանց արյան»․ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը՝ հայերին: 1992-1993 թթ. Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջի-Զադեն Настоящее Время-ին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է հնչել Հայաստանում իրականացվող համաժողովրդական շարժման վերաբերյալ:
«Բռավո, հայեր, այս շարժումն ուղղված է ազատությանը, թող հայերը մյուս ազգերին սովորեցնեն նույնպես հեղափոխություն անցկացնել առանց արյան»,- ասել է նախկին դեսպանը:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք առանց արյան նման փորձը կարո՞ղ է վերացնել այն հակասությունները, որոնք անցյալում Ադրբեջանի և Հայաստանի միջև արյունալի բախումների պատճառ էին դարձել, թե՞ այս ամենը կապ չունեն իրար հետ, նախկին դիվանագետը պատասխանել է, որ իհարկե կապ ունեն.
«Այս ամենը շատ օգտակար է և ապագայում անպայման կարտահայտվի»: