Մամուլ

Երևանում հանկարծամահ է եղել հայտնի հեղինակություն, լեգենդար «Դքի Նորոյի» կինը

Երեկ՝ հունվարի 15-ին, հանկարծամահ է եղել դեռ սովետական տարիներից հայտնի հեղինակություն, լեգենդար Նորիկ Թադևոսյանի «Դքի Նորոյի» կինը՝ 85-ամյա Վերա Այրումյանը:

Bavnews.am-ի տեղեկություններով՝ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունվարի 16-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցում:

dqi noro

Քչերը գիտեն, որ Մհեր Մկրտչյանը ակնածանքով է խոսել Նորայր Թադևոսյանի մասին: Դեպքեր են եղել, երբ Սունդուկյանի անվան թատրոնում ներկայացումները նվիրվել են Դքի Նորոյին:

Նրա դուռը բաց է եղել ճանաչված բժիշկների, գրողների, նկարիչների, մտավորականների առաջ: Կյանքի 64 տարիների ընթացքում որևէ մեկին վնաս չի տվել և եթե օգնել է՝ անշահախնդիր:

Կիսվեք էջում