Զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ուրախանում են․ Մենչը վրդովվել է
Արդեն 2 օր է, ինչ չի հաջողվում ամբողջովին մարել Կալիֆորնիայում բռնկված հրդեհը, որի հետևանքով արդեն զոհվել է 10 հոգի։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մի շարք հայ հայտնիներ գրառումներ են կատարել, որը Bavnews.am-ը ներկայացնում է ստորև.
Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը (Մենչ), նույնպես բնակվում է Միացյալ նահանգներում և գրել է․
«Զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ուրախանում են: Ի՞նչն ա ձեզ էդքան ուրախացնում»:
Դերասանուհի Եվա Բաղդասարյանն ինստագրամյան իր էջում գրել է․
«Սիրելիներս, անչափ շնորհակալ եմ ուշադրության համար, բայց իմ համար մի անհանգստացեք, քանի որ ես ապրում եմ շատ հեռու աղետից, բայց նաև ունեմ շատ ընկերներ և հարազատներ, ովքեր ապրում են Կալիֆորնիայում և շատ եմ անհանգստանում իրենց ապահովության համար: Աղոթենք, որ այս չարիքը շուտ վերջանա»:
Հաղորդավար Հրաչ Մուրադյանը խոսել է Կալիֆորնիայում հրդեհների մասին և տեսանյութ հրապարակել․
«Հասկանում եմ, որ ես ու իմ նման լիքը մարդ հրաշքի արդյունքում են այս ամեն ինչից փրկվել։ Հայաստանից գուցե շատ հեշտ է թվում այս ամեն ինչը, բայց մասշտաբներն անհամեմատելի են էն ամեն ինչի հետ, որը երբևէ տեղի է ունեցել նախկինում»։