Վաչե Թովմասյանն աշխարհահռչակ դերասանների կողքին՝ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը
82-րդ անգամ տեղի է ունենում կինոաշխարհի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը։ Bavnews.am-ը տեղեկացավ, որ այս տարի իր մասնակցությունն է ունենում նաև սիրված դերասան Վաչե Թովմասյանը։
Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում նկարահանվել են նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը, առաջադրվել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակի։
Դերասան Վաչե Թովմասյանը մրցանակաբաշխությունից կադրեր է հրապարակել իր էջում՝ աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ։
Նշենք, որ ֆիլմն առաջադրվել է «Լավագույն երաժշտական կամ հումորային ֆիլմ», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար» անվանակարգերում:
Անորա ֆիլմն արժանացել էր Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենի» հեղինակավոր մրցանակին։
Տեսանյութը ստորև