Աշխարհ

ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը

Միացյալ Նահանգները դադարեցնում է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք դատապարտում ենք անհամաչափ ուժի կիրառումը վրացիների նկատմամբ, ովքեր արդարացիորեն բողոքում են իրենց սահմանադրության նկատմամբ դավաճանության դեմ», – գրել է Մեթյու Միլլերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ հրաժարական չի տա` չնայած իր մանդատի ավարտին, քանի որ խորհրդարանը «ոչ լեգիտիմ է»։

Նշենք, որ Վրաստանի ղեկավարի նախագահական ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին։ 

Կիսվել