«Տաքսի եմ նստել, ամրագոտին գցում եմ, վարորդն ասում է՝ մի գցի ախպերս»․ Նաիրի Սարգսյան
«Տաքսի եմ նստել, ամրագոտին գցում եմ, վարորդն ասում է՝ մի գցի ախպերս»․ Նաիրի Սարգսյան
ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբորը՝ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․ է
«Երեկվա միջադեպի նույն ժամին, մեկ օր առաջ, տեղի է ունեցել վթար, կա 2 զոհ, 3 վիրավոր։
Նստել եմ տաքսի, ամրագոտին գցում եմ, վարորդն ասում է․
– Մի գցի ախպերս,
– Բայց ես ուզում եմ գցեմ,
– Դու գիտես, կարող ա մի քիչ կեղտոտ լինի, այսքան ժամանակ ոչ մեկ չի գցել,
– Ինչքա՞ն ժամանակ ես տաքսի վարում Երևանում,
– Արդեն մեկ ու կես տարուց ավել։
Պարզ է չէ՞, որ մեկ անգամ տուգանված լիներ տենց չէր ասի»։