Աշխարհ

Մահացել է Թուրքիայի նախկին պաշտպանության նախարարը

93 տարեկանում հիվանդության պատճառով մահացել է Թուրքիայի նախկին պաշտպանության նախարար, «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) Կայսերիից ընտրված պատգամավոր Սաբահաթթին Չաքմաքօղլուն։ Այս մասին հայտնում է Ermeniahaber-ը։

Նշենք, որ ազգայնական գործիչ Սաբահաթթին Չաքմաքօղլուն պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել էր 1999-2002 թվականներին։

Նա առաջադրվել էր նաև 2007 թվականի նախագահական ընտրություններում, սակայն պարտվել էր Աբդուլլահ Գյուլին։ Չաքմաքօղլուն քաղաքականությունից հեռացել է 2011-ին։

Կիսվել