Մամուլ

Փողոցում հայտնաբերված նորածնին որդեգրել են

2023 թվականի մայիսին Երևանի Արցախի փողոցում հայտնաբերված նորածնին որդեգրել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Տեղեկացնում ենք, որ 2023 թ. Երևանի Արցախի փողոցի ավտոտնակներից մեկի հետնամասում լքված երեխան դատական վճռի հիման վրա որդեգրվել է։ Որդեգրման գաղտնիությունից ելնելով՝ այլ տեղեկատվություն տրամադրվել չի կարող»,- նշել են գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ նորածինը հայտնաբերվել էր մայիսի 11-ին գտնվող կիսաքանդ ավտոտնակի հետևում: Նրան հայտնաբերել էր տեղի բնակիչներից մեկը, մի քանի ժամ առաջ ծնված երեխան փաթաթված էր եղել կեղտոտ կտորով։

Աղջնակին ծանր վիճակում (հիպոթերմիա, շնչառական խնդիրներ) շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Մուրացան» բժշկական կենտրոն։

Երեխայի մասին այլ տվյալներ չեն հաղորդվում։

Կիսվել