Հայե՜ր, ուրախ լուր․ Սերժ Թանկյանը վաղը գալիս է
Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կգա Հայաստան: Այս մասին հայտնել է «Հայկական ժամանակ»-ի աղբյուրը: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ նրա անունը ուղևորների ցանկում է, և նա Հայաստանում կլինի վաղը՝ ապրիլի 21-ի լույս 22-ի գիշեր: ՀԺ-ի խնդրանքին լուսանկար տրամադրել ուղևորների ցանկից, աղբյուրը մերժեց:
Սերժ Թանկյանն ավելի վաղ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ զրույց էր ունեցել #ԻմՔայլը նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջինս չէր ասել՝ Թանկյանը գալու է, թե՝ ոչ: Նա նշել էր, որ երաժիշտն ինքը կհայտնի իր որոշման մասին:
Նյութի աղբյուր՝ armtimes.com