Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը վերջին պահին հրաժարվել է ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպումից
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։
Նշվում է, որ հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։