Մամուլ

Դաժան ու անարդար բախտ վիճակվեց ձեր Բերտային, ձեր տան միակ թագուհին ընդմիշտ անգույն ու սևավորված կլինի

Դաժան ու անարդար բախտ վիճակվեց ձեր Բերտային, ձեր տան միակ թագուհին ընդմիշտ անգույն ու սևավորված կլինի

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բերտան, որ Ստեփանակերտի պահեստի պայթյունից հետո կորցրեց ամուսնուն, հորը, երկու եղբորը:

«Կորցնել ծնողիդ, կորցնել հարազատ եղբայրներիդ, կորցնել 25 օրվա ամուսնուդ։ Ու կորցնել բոլորին ՄԻԱՆԳԱՄԻՑ, մի ակնթարթում ու մի վայրկյանում։ Կորցնել՞ ամբողջ ընտանիքդ։

Չէ՛, չեմ լսել, կինոյում, հեքիաթներում, գրքերում միշտ էլ վերջում բարին ու լավն է հաղթում։ 40 օրվա տանջալից փնտրտուքներից հետո կանգնեց կյանքս հուր հավիտյան։ Ցավ, որը երբեք չի սպիանալու, չի բուժվելու։

berta

Կարծես թե 1 ամիս է դեռ ինչ կողքիս չեք, բայց արդեն 1 տարի։ Էնքան բան կա ձեզ պատմելու հետ եկեք տղերք, ՀԵՏ։

Դաժան ու անարդար բախտ վիճակվեց ձեր Բերտային, ձեր տան միակ թագուհին ընդմիշտ անգույն ու սևավորված կլինի։ Կարոտս անասելի է, բառերս ու զգացմունքներս խեղդված են արցունքներիս մեջ։ Ատում եմ քեզ սեպտեմբեր, ատում եմ քեզ ամբողջ սրտով 25.09.23»։

Կիսվել