Շոու-բիզնես

Ֆրանսահայ սոպրանո Մարի Մյուլլեր Սիմոնյանը Վիեննայի Բեթհովենյան մրցույթում արժանացել է առաջին մրցանակի

Ֆրանսահայ օպերային երգչուհի, սոպրանո Մարի Մյուլլեր Սիմոնյանը սեպտեմբերի 19-ին Vienna Beethoven միջազգային մրցույթում ժյուրիի միաձայն որոշմամբ  արժանացել է առաջին մրցանակին։ Սա մեր հայրենակցուհու առաջին հաղթանակն է միջազգային մրցույթում։

21-ամյա Մարիին ծնվել է Փարիզում, մեծացել է երաժշտական միջավայրում` դաշնակահար-երգեհոնահար Նարինե Սիմոնյանի դուստրն է։ Ուսանել է Բուլոնյի եւ Փարիզի կոնսերվատորիաներում՝ զուգահեռաբար երգեհոնի եւ երգեցողության բաժիններում։

prise

2023 թվականին Մարին մասնագիտական փորձառությունը շարունակել է Երևանի օպերային ստուդիայում՝ Լեւոն Ջավադյանի ղեկավարությամբ։

Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում հայտնեց երգչուհին, առաջիկայում՝ հոկտեմբերի 19-ին Մարին մենահամերգով հանդես կգա Երևանի ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ նրան կնվագակցի դաշնակահար Հովհաննես Մանուկյանը, իսկ նոյեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Նարինե Սիմոնյանի նվագակցությամբ։

Մարի Մյուլլեր Սիմոնյան

Շնորհավորում ենք մեր երիտասարդ հայրենակցուհուն եւ մաղթում նորանոր ձեռքբերումներ։

Կիսվել