Մամուլ

Երբ կմեկնարկի նոր ուսումնական տարին

Երբ կմեկնարկի նոր ուսումնական տարին

Նոր ուսումնական տարին դպրոցներում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին:

«2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) 1-12-րդ դասարաններում սկսվում են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ավարտվում 2025 թվականի մայիսի 23-ին 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար»,- ասված է ԿԳՄՍ նախարարի հրամանում:

Կիսվել