Աշխարհ

Թուրքիայում ուժգին հրդեհները չեն դադարում

Թուրքիան շարունակում է պայքարել երկրի տարբեր հատվածներում մոլեգնող ուժգին հրդեհների հետ:

Bavnews.am-ը այս անգամ տեղեկացավ, որ հրդեհները բռնկվել են երկրի մայրաքաղաքում և շարունակում են ընդլայնվել։ Անկարայի Քըզըլջահամամ շրջանի խոտհարքում բռնկված հրդեհը հասել է Բոլու նահանգի Գերեդե շրջան:

Հրդեհի հետևանքով տարհանվել է Գերեդեի Դեմիրլեր գյուղի բնակչությունը: Այժմ հրդեհի մարման աշխատանքները ընթանում  են, սակայն այն մարել դեռևս չի հաջողվել:

turqia hrdeh

Մարման աշխատանքներում ներգրավված են մեծ թվով հրշեջներ, հատուկ տեխնիկա և 2 ուղղաթիռ:

Կիսվել