Իմաստը չեմ հասկանում, ինչու են նման վախեր տարածում մարդկանց մեջ․ Լամարա Մանուկյան
Ինչ է իրենից ներկայացնում «Արևմտյան Նեղոս»-ը: Արդյո՞ք այն իսկապես վտանգավոր է:
Այս մասին մեկնաբանություն խնդրեցինք բժիշկ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, թերապեւտ-սրտաբան Լամարա Մանուկյանից:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Մանուկյանը նշեց. «Անկեղծ ասած պատրաստվում եմ առավել հավաստի աղբյուրների հետ աշխատե լհասկանալու համար, թե այս ինչ լուրեր են տարածում:
Սա ինձ համար անկեղծ ասած անհեթեթություն է, որովհետև մոծակի միջոցով վիրուս տարածելը մի փոքր անհասկանալի է: Դրանք լինում են հատուկ տեսակի վիրուսներ, որոնք կարող են տարածվել մոծակի միջոցով, սովորական օդակաթիլային վիրուսները, որոնք սեզոնային չեն, չեն կարող տարածվել մոծակների միջոցով:
Պետք է այս ամենի մասով նախ խնդիրը ՀՀ-ից դուրս ներկայացնել, որից հետո նոր ավելի հստակ կդառնա ամեն բան: Գուցե սա սովորական վիրուս է, որը զուտ սեզոնային բնույթի է:
Այն կարող է լինել պարզապես սովորական գրիպի տեսակ, կամ քովիդ, բայց էական չէ, որովհետև ընթացքը նույնն է: Դրանք բոլորն էլ օդակաթիլային են, ինչ-որ մոգոնված տագնապներն ու սարսափները, որոնք բնակչության շրջանում տարածվում են կապիկի ծաղիկ, կամ չգիտես ինչ, ինձ համար ոչ հավաստի են:
Ես հենց հիմա երկու քովիդային թոքաբորբ եմ բուժում, այնպես որ շաբաթվա մեջ այդ խնդրով ինձ 5-ից 7 հոգի է դիմում, բայց չեմ կարծում, թե դա նոր բան է: Հասարակ, սովորական վիրուսներ են:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, ապա այն կոնկրետ վիրուսի հետ կապված չէ: Մարդը եթե մահանում է տվյալ հիվանդության ժամանակ, մահանում է այն դեպքում, երբ այլ հիվանդություններ են սրվում: Կան համակցված բազում հիվանդություններ, որոնք մարդուն կարող են մահվան հանգեցնել», – ասաց բժիշկ Մանուկյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում