Մամուլ

Բրազիլիայի 30-ամյա քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Բրազիլիայի 30-ամյա քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու՝ մահացած վիճակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները պարզել են, որ մահացածը Բրազիլիայի քաղաքացի 30-ամյա Առաուջոլիմա Լուկասինն է։

Ըստ նախնական տեղեկությունների նա «Զվարթնոց» օդանավակայանից հիվանդանոց է տեղափոխվել «սիրտ-թոքային անբավարարություն» ախտորոշմամբ։

zvartnoc diak

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրավապահները ունեն օպերատիվ տեղեկություն, որ քաղաքացու մահվան մեղավորները մաքսայինի աշխատակիցներն են։

Քննիչի որոշամամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել