Լեո Նիկոլյանին Ֆրանսիայում կալանավորել են
Ֆրանսիայում կալանավորվել է ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին։
Ֆրանսիական ԶԼՄ-ները գրում են, որ նա ձերբակալվել է Փարիզում՝ հասարակական ավտոբուսի մեջ տեղի ունեցած ինչ-որ միջադեպից հետո՝ շինծու անտիսեմիտիզմի մեղադրանքով։ Ըստ կայքի` Նիկոլյանն իբրև թե նա ծաղրել է հրեա ուղևորին։
Նշենք, որ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելեցին, որից հետո երկարատև հացադուլից հետո նրան «Զվարթնոց» օդանավակայանից հարկադրանքով կրկին վերադարձրեցին Ֆրանսիա։