Մամուլ

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկա

Երևանի ՀԷԿ–ում հրդեհ է բռնկվել, այդ պատճառով մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկա:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից Bavnews.am-ին հայտնեցին, որ Հրազդանի կիրճում՝ Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայրում է փրկարար ծառայության 3 հաշվարկ է, բաց կրակ չկա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ծխում են մալուխներ:

«Տարածքը հոսանքազրկված է, հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջում»,- տեղեկացրին ՆԳՆ-ից։

Մասնագետները փորձում են այլընտրանքային աղբյուրներից վերականգնել էլեկտրամատակարարումը։

Կիսվել