Բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել Եվրոպայի չեմպիոն
Բռնցքամարտի Մ16 Եվրոպայի առաջնությունում Սիմոն Սիմոնյանը բացարձակ հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ ու դարձել ոսկե մեդալակիր։
Նա եզրափակիչում հաղթել է 5։0 հաշվով։ Սիմոնյանի հակառակորդը ռինգում ադրբեջանցի Նիհատ Գասիմովն էր։
Ինչպես հյատնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից, 46 կգ քաշային Սյուզաննա Իշխանյանն էլ Եվրոպայի փոխչեմպիոն է։ Նա լավ մենամարտ է անցկացրեկ նաև եզրափակիչում, բայց մրցավարները չնչին առավելությունը տվել են մրցակցին։