Գեղարքունիքում 3 կին է կայծակահարվել. նրանցից մեկը տեղում մահացել է
Մայիսի 28-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչույթյունում և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարմիր և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում ճանապարհից մի քանի կմ հեռավորության վրա քաղաքացիներ են կայծակնահարվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ կայծակահարության հետևանքով 1 մարդ մահացել է, ևս 2-ը՝ տեղափոխվել «Գավառ» բժշկական կնետրոն:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածները Գեղարքունիքի մարզի բնակիչ կանայք են: