Մամուլ

Ռազբորկա ու կրակոցներ Մասիս քաղաքում (լուսանկարներ)

Ռազբորկա ու կրակոցներ Մասիս քաղաքում (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 11-ին, հերթական ռազբորկան ու կրակոցներն են հնչել Մասիս քաղաքում՝ ոստիկանության Մասիսի բաժնից գրեթե 1 կմ հեռավորության վրա, իսկ ոստիկանության Մասիսի բաժնում կարծես թե թմբիրի մեջ լինեն։

Եթե նրանք տիրապետեին օպերատիվ իրավիճակին և ժամանակին ստանային օպերատիվ տեղեկություններ դեպքի մասին, ապա հնարավոր էր կանխել «ռազբորկան»։

Երբ բանը բանից արդեն անցել է, նոր ժամեր անց Մասիսի ոստիկանության ծառայողները, բայց ո՛չ վարչության պետը, ո՛չ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալը և ո՛չ էլ Մասիսի բաժնի պետը չեն բարեհաճել ժամանել դեպքի վայր, այլ դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը, ովքեր էլ այնտեղ հայտնաբերել են վնասված ավտոմեքենաներ, կրակված պարկուճներ, ինչից հետո դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը և փորձաքրեագետը։

krakocner masis

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Մասիս բաժնի ծառայողները գոնե այս անգամ պետք է ապացուցեն, որ հավատարիմ են ոստիկանի կոչմանը, այլ ոչ թե ավելի շատ զբաղված են «թիթեռ նկարելով»։

razborka masis
Կիսվել