Մամուլ

Ալադին մանկապարտեզի տնօրենին կհսկեն հատուկ միջոցներով․ որոշում է կայացվել

Ալադին մանկապարտեզի տնօրենի եւ մաքրուհու կողմից երեխաներին ծեծի ենթարկելու դեպքով դատարանը տնօրենի մասով որոշում է կայացրել:

Մեղադրյալ Աննա Ռոմիկի Հարությունյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված տնային կալանքը փոխել ու նրա նկատմամբ կիրառել վարչական հսկողությունը: Համակցված կիրառված բացակայելու արգելքը խափանման միջոցը թողնել անփոփոխ:

Մեղադրյալ Աննա Հարությունյանը պարտավոր է շաբաթը երեք անգամ գրանցվել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում, վերջինիս արգելվում է հաղորդակցվել քրեական վարույթի մասնավոր մասնակիցների և օժանդակող անձանց հետ, այդ թվում՝ «Ալլադին Քիդս Քլաբ» մանկապարտեզի սաների ծնողների, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը՝ Երևան քաղաքի Փափազյան փողոցի 11-րդ շենքի 91-րդ բնակարան հասցեն:

Միաժամանակ, պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նաև արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին:

Որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնին:

Կիսվել