Մամուլ

Արմավիրում ավտովթարից զոհված 39-ամյա կինը աշխատանքից էր վերադառնում

Արմավիրում ավտովթարից զոհված 39-ամյա կինը աշխատանքից էր վերադառնում

Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված 3 քաղաքացիներից մեկը Արմավիրի մարզի Արաքս գյուղից էր, ամուսնացած էր ունի 3 երեխա։

Արմավիրի մարզի Արաքս գյուղի վարչական ղեկավար Միշա Փիլոյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մահացած կինը՝ Գրետան, հարևան գյուղի խանութում էր աշխատում․

«Գրետան 39 տարեկան էր, ամուսնացած էր, ունի 3 երեխա։ Աշխատանքն ավարտել էր, ամուսինը գնացել էր, որ տուն բերեր, բայց նման ողբերգություն է եղել․․․»,- ասաց գյուղապետը։

Նրա խոսքով՝ մյուս 2 զոհված քաղաքացիները հարևան գյուղից են։

Կիսվել