Մամուլ

Կոտայքի մարզի տներից մեկում տղամարդը հայտնաբերել է իր քրոջ նախկին ամուսնու անշնչացած մարմինը

Կոտայքի մարզի տներից մեկում տղամարդը հայտնաբերել է իր քրոջ նախկին ամուսնու անշնչացած մարմինը

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ապրիլի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի տներից մեկում քաղաքացին հայտնաբերել է իր ազգականի դին։

Լոռու մարզի 27-ամյա բնակիչ Անդրանիկ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մահացած 41-ամյա Դավիթ Թ․-ին ինքը հայտնաբերել է հյուրասենյակում, գետնին բերանքսիվայր ընկած վիճակում, ժամը 13։30-ի սահմաններում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով Անդրանիկ Մ․-ն հայտնել է նաև, որ մահացածը իր քրոջ նախկին ամուսինն է։

txamardu di senyak
Կիսվել