«Հարավկովկասյան երկաթուղու» բեռնատար գնացքից 58 տոննա դիզվառելիքով բեռնված վագոններից մեկը կողաշրջվել է
«Հարավկովկասյան երկաթուղու» բեռնատար գնացքից 58 տոննա դիզվառելիքով բեռնված վագոններից մեկը կողաշրջվել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 4/4 հասցեի հարևանությամբ ընթացքի մեջ գտնվող «Հարավկովկասյան երկաթուղու» բեռնատար գնացքի դիզվառելիքով բեռնված վագոններից մեկը կողաշրջվել է։
Ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Վարտումյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները, որպեսզի փրկարարներն ու «Հարավկովկասյան երկաթուղու» անվտանգության աշխատակիցներն ու մասնագետները դարձի բերեն վագոնը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այն բարձված է եղել 58 տոննա դիզվառելիքով։