Ով է Վարդենիսի դիրքում սպանված 23-ամյա սպան․ ֆոտո
Ով է Վարդենիսի դիրքում սպանված 23-ամյա սպան․ ֆոտո
Վարդենիսի N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում սպանված սպա Կարեն Արայիկի Կարապետյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքից էր։
Bavnews.am-ի տեղեկություններով Կարենը 23 տարեկան էր, ուներ իրենից փոքր եղբայր։
Նշենք, որ լուսադեմին Վարդենիսի պոստերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից կրակ է արձակել նույն պոստում ծառայող սպաներից մեկի վրա։