Իշխանության դավաճանական քայլն է․ դերասանուհին՝ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի մասին
Իշխանության դավաճանական քայլն է․ դերասանուհին՝ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի մասին
Oragir.news-ը գրում է․ Բազմաթիվ մասնագետներ՝ պատմաբաններ, ուսուցիչներ, ինչպես նաև 7-րդ դասարանում սովորող աշակերտների ծնողներ համացանցում ֆլեշմոբ են իրականացնում՝ պահանջելով վերացնել արդեն հայտնի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի բովանդակությունը։
Ծնողների բնորոշմամբ՝ այդ դասագրքի էջերում հայոց պատմությունը խեղաթյուրված է։ Այս ֆլեշմոբին է միացել նաև հայտնի դերասանուհի Անի Ղազարյանը, որը ևս 7-րդ դասարանում սովորող երեխա ունի։
«Ֆլեշմոբի մասին առավոտյան եմ տեղեկացել, չնայած՝ մտքումս կար միտք՝ գրելու այս խնդրի մասին, կամ եթե չգրել՝ կոնկրետ այդ դասերին երեխային պատրաստել հին դասագրքերով կամ հավաստի տեղեկություններով։
Չգիտեմ՝ ֆլեշմոբի հեղինակը ով է, սակայն որպես 7-րդ դասարանում սովորող աշակերտի ծնող՝ պարտավորված զգացի միանալ ֆլեշմոբին։ Գաղափարն այն է, որ բոյկոտենք այս դասագրքի կիրառումը դպրոցում։
Ես միանշանակ թույլ չեմ տալու, որ իմ երեխան սովորի այդ կեղծ, ապազգային պատմությունը։ Ես կարդացել եմ նաև գքրի մեթոդաբանությունը և կարծում եմ, որ մենք գտնվում ենք այնպիսի հեղհեղուկ վիճակում, որ նման դժվար հասկացվող կամ չհասկացվող մոտեցումները այսօրվա իրականության մեջ անթույլատրելի են․ ամեն ինչ պիտի լինի հստակ՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար։
Կարծում եմ, որ եթե մարդիկ կասկած ունեն այդ թեմաների շուրջ, ուրեմն ամեն ինչ ճիշտ չի արվել։ Եթե ամեն բան հստակ լիներ, որևէ մեկի մտքով չէր անցնի բոյկոտել, դրա մասին խոսել»։