Աշխարհ

Ղարաբաղը Ադրբեջանի մաս է. Իրանի ԱԳՆ

Ղարաբաղը Ադրբեջանի մաս է. Իրանի ԱԳՆ

Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քենանին՝ պատասխանելով սեպտեմբերի 9-ին Ղարաբաղում նախագահի ընտրության մասին հարցին:

«Իրանի դիրքորոշումը հստակ է, կայուն և թափանցիկ: Իրանի դիրքորոշումը Ղարաբաղի տարածքի վերաբերյալ ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է, և այս տարածաշրջանի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը պետք է սահմանվեն և ապահովվեն կոնկրետ շրջանակի ներսում, սա մեր հստակ դիրքորոշումն է:

Մենք միշտ ընդգծում ենք երկրների տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը հարգելու և լարվածություն ստեղծող գործողություններից զերծ մնալու կարևորությունը»,- ասել է Քանանին։

Կիսվել