Տղամարդը «Հաղթանակ» կամրջից սպառնում էր ցած նետվել, եթե Լաչինի միջանցքը չբացվի
Տղամարդը «Հաղթանակ» կամրջից սպառնում էր ցած նետվել, եթե Լաչինի միջանցքը չբացվի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով՝ ինքնասպան լինել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՀԱԲ օպերատիվ խումբն ու ՓԾ հոգեբանը։
Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկները, փրկարարներն ու փրկարար-հոգեբանը նրան համոզում էին, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին ու ասում էին, որ ցանկացած խնդիր հնարավոր է լուծել, ամենից ճիշտ տարբերակը վտանգավոր եզրագծից դուրս գա և միասին լուծեն իր խնդիրը, սակայն տղամարդը ասում էր, որ, եթե բոլոր հարցերը Հայաստանում լուծվում է, բացի Լաչինի միջանցքը բացելու խնդիրը, ապա եթե Լաչինի միջանցքը չբացվի, ինքը ցած է նետվում։
Ի վերջո, հաջողվեց այդ քաղաքացուն համոզել և նա վտանգավոր եզրագծից անցավ անվտանգ վայր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը Երևանում և Արարատի մարզում 30-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած, Արարատի մարզի բնակիչ Խաժակն է։ Այս անգամ նրան մի կերպ են ճանաչել, քանի որ եղել է գլխարկով և սափրված։