Աշխարհ

107 մարդ է թունավորվել շաուրմայից

107 մարդ է թունավորվել շաուրմայից

ՌԴ Վլադիմիր քաղաքում շաուրմա վաճառող կետերին անորակ միս մատակարարելու կասկածանքով Մոսկվայի մարզի մի բնակիչ է բերման ենթարկվել, հայտնում են մարզի քննչական կոմիտեից։ Այս մասին գրում է mamul.am-ը։

Կասկածյալը, ըստ քննիչների, անվտանգության պահանջներին չհամապատասխանող մսամթերք է մատակարարել Վլադիմիրի սննդի կետերին: Մշակումը նրա կողմից կատարվել է սանիտարահամաճարակային նորմերի կոպիտ խախտումներով, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Քաղաքի հինգ սննդի կետերից գնված շաուրմա ուտելուց հետո տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են սուր սննդային թունավորմամբ։ Թունավորվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 107-ի։

Օգոստոսի 21-ի դրությամբ Վլադիմիրի մարզի բուժհաստատություններում սննդային սուր թունավորման նախանշաններով բուժվում է 51 մեծահասակ և 16 երեխա։

Կիսվել