Երևանում 17-ամյա «նիվիստը», չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, չկարողացավ պարեկներին մոլորեցնել
Երևանում 17-ամյա «նիվիստը», չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, չկարողացավ պարեկներին մոլորեցնել
Shamshyan.com-ը գրում է․ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունը բազմիցս հորդորել է, որպեսզի վարորդները պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները և չխախտեն այն, հակառակ դեպքում օրինախախտ վարորդների նկատմամբ կկազմեն վարչական ակտեր, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենան կտեղափոխվի հատուկ պահպանվող տարածք։
Գաղտնիք չէ, որ Պարեկային ծառայության գործունեության առաջին իսկ օրվանից պարեկները նաև ծառայություն են իրականացնում Երևանի այնպիսի փողոցներում, որտեղ շատ վարորդների թվում է, թե պարեկ չի մտնում և իրենք ինչպես ցանկանան, կվարեն ավտոմեքենան։
Հունիսի 30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն կատարելու ընթացքում նկատել են ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները։
Պարեկները կանգնեցնում են «նիվիստին» և պարզում, որ նա Երևանի բնակիչ 17-ամյա Վարդան Բ․-ն է, ով նաև չի ունենում վարորդական իրավունքի վկայական։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, երբ պարեկները կանգնեցրել են Նիվան, ինչ-որ անձինք են մոտեցել պարեկներին, որոնցից մեկն «իր կարճ խելքով» պարեկներին փորձել է համոզել, թե վարորդն ինքն է եղել։