Մոսկվայում 5 ԱԹՍ են խոցել
Մոսկվայում 5 ԱԹՍ են խոցել
Ուկրաինան փորձել է հարձակվել Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի օբյեկտների վրա` 5 անօդաչու թռչող սարքերով, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մոսկվայի տարածքում գտնվող չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, ևս մեկ անօդաչու թռչող սարք ճնշվել է էլեկտրոնային պատերազմի միջոցով և կործանվել Օդինցովոյի շրջանի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարձակումը հետ մղելիս ոչ ոք չի տուժել, վնասներ չեն եղել, եզրակացրել են պաշտպանության վարչությունից։
Ավելի վաղ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր Մոսկվայի շրջանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։