Հայկ Մարությանը գործընկերներին հորդորել է սպասել
Հայկ Մարությանը գործընկերներին հորդորել է սպասել
Դերասան, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այս օրերին արտերկրում է՝ շրջագայությունների:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ վերջինս մտադիր է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, կուսակցություն է փնտրում, որի ցուցակով կառաջադրվի:
ArmLur.am-ի տեղեկություններով, վերջինս դեռ մտորումների մեջ է, չի որոշել՝ մասնակցի՞ ավագանու ընտրություններին, թե՞ շարունակի զբաղվել դերասանի իր կարիերայով:
Նա մտերիմներին, իր գործընկերներին հորդորել է սպասել՝ շրջագայություններից վերադառնալուց հետո ակտիվորեն կոնսուլտացիաներ է սկսելու քաղաքական տարբեր ուժերի, գործիչների հետ, որպեսզի հասկանա՝ ի՞նչ ռեսուրսներ, շանսեր ունի, նոր, ըստ այդմ, վերջնական որոշում կկայացնի ավագանու ընտդություններին մասնակցելու մասով: