ՄամուլՏեսանյութ

Ինչ ուզում են, թող անեն․ անգամ Ռոբերտ Քոչարյանը չի շփվում նրանց հետ

Ինչ ուզում են, թող անեն․ անգամ Ռոբերտ Քոչարյանը չի շփվում նրանց հետ

Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկումներին, որ ընդդիմությունը իշխանափոխության նոր պայքար է պատրաստվում սկսել։

«Իշխան Սաղաթելյանի մասով մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անելը, որովհետև նման քաղաքական գործիչ, կարծում եմ, քաղաքական դաշտում արդեն վաղուց գոյություն չունի:

Իրեն իր գործընկերներն են մղում առաջ՝ մինչև վերջ իրեն սպառելու համար։Դե ինքն էլ ուրախ-ուրախ, դեմքի հպարտ արտահայտությամբ գնում, իրեն, փոխաբերական ասած, ձորից գցում է։ Թող գնա, անի, քանի՞ անգամ։

Իմ ունեցած տեղեկություններով՝ արդեն անգամ Ռոբերտ Քոչարյանը որևիցե ձևով չի ուզում նրանց հետ շփվի։ Ինչ ուզում են, թող անեն։ Մենք հենակետ ենք տեսնում Հայաստանի ժողովրդին։

Քանի դեռ ժողովուրդը հասկանում է, քանի դեռ կարող ենք բացատրել, մենք հանգիստ ենք։ Ինչ ուզում են, թող անեն»,- հավելեց նա։

Կիսվել