Մենք նշում ենք այն ճակատագրական օրը, երբ ծանոթացանք․ Նատալյա Ռոտենբերգ
Մենք նշում ենք այն ճակատագրական օրը, երբ ծանոթացանք․ Նատալյա Ռոտենբերգ
Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Այսօր հունիսի 9-ն է, և մենք նշում ենք այն ճակատագրական օրը, երբ ծանոթացանք և առաջին անգամ հանդիպեցինք:
Այսօր 5րդ տարին է, ինչ Աստված միացրեց մեզ, եւ մեր աչքերը հանդիպեցին:
Այս ընթացքում շատ բան է տեղի ունեցել: Եղել են վերելքներ և վայրէջքներ, ուրախության պահեր և դժվարությունների ժամանակահատվածներ, բայց մենք միասին հաղթահարեցինք այդ ամենը և էլ ավելի ուժեղացանք:
Սեր և բարություն բոլորին»: