Մամուլ

Փաշինյանը երեկ կեպին դրել է՝ համերգ գնացել

Փաշինյանը երեկ կեպին դրել է՝ համերգ գնացել

Hraparak.am-ը գրում է․ Թուրքիայից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական ծպտված ուիքենդն է անցկացրել՝ նա կնոջ ու աղջկա հետ ներկա է գտնվել Մարզահամերգային համալիրում Լեոնիդ Ագուտինի եւ Անժելիկա Վարումի համերգին։

Ըստ ականատեսների, նա ՄՀՀ փոքր դահլիճի օթյակում հայտնվել է ծպտված՝ կեպին գլխին, նստել են մթության մեջ, որպեսզի դահլիճից աննկատ մնան։ Եւ անգամ անվտանգության աշխատակիցների բանակը ներկա չի եղել ու հանդիսատեսին ստուգումների չեն ենթարկել, ինչպես սովորաբար լինում է նրա մասնակցությամբ բոլոր միջոցառումներին։

Մարդիկ, իհարկե, նկատել են նրանց օթյակում, բայց դա ցույց չեն տվել։ Իշխանական ընտանիքը մնացել է մինչեւ համերգի ավարտը, որը տեւել է ավելի քան 2 ժամ եւ նույնքան ծածուկ հեռացել։ 

Ագուտինին ու Վարումին հայ հանդիսատեսը շատ լավ է ընդունել, նրանք լեփ լեցուն դահլիճին ոտքի են հանել՝ ստիպել, որ երգեն ու պարեն իրենց հետ։ Տոմսերն արժեցել 35-ից 65 հազար դրամ։

Կիսվել