Նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ համարվել. Աշոտ Փաշինյան
Նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ համարվել. Աշոտ Փաշինյան
Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, դատական նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը:
«Նույնիսկ քննարկման ենթակա չէ, տեղին չէ ասելը, որ խափանման միջոց կալանքից պետք է անցում կատարվի ազատության։ Պաշտպանական կողմը մինչեւ դատավարության անցնելն ակնհայտ փորձում է տեղի ունեցածին, որին ես ինքս հանցանք եմ անվանում տարբեր մանիպուլատիվ որակումներով ասում է, թե միջադեպ է տեղի ունեցել ու մենք դա հանրայնացրել ենք:
Այս փուլում ես ինձ թույլ չեմ տա մեղադրանքին չեմ անդրադառնա, բայց պաշտպանական կողմը անդրադառնում է, ինչ-որ որակումներ է տալիս, որը, ըստ էության, կարող է խանգարել դատավարությանը»,-ասաց նա:
Փաշինյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի շատ հայտարարություներ չեն համապատասխանում իրականությանը. «Տիկին Գայանեն շատ աղմկահարույց դեպքերի հետ է կապվել:
Այդ միջադեպը, որ տեղի է ունեցել, այդ պահին ինքը դատարանից էր դուրս գալիս այն պատճառով, որ ինքը պաշտոնատար անձանց մուտքը արգելել էր «Եռաբլուր»։ Ի՞նչ վարքագծի մասին է խոսքը:
Այն խումբը, այն կազմակերպությունը, որի անունը ես ինքս չգիտեմ, որոնք այդ պահին գտնվում էին այդտեղ, այդ կազմակերպությունը հայտնի է հանրային սպառնալիքներ, մանկապարտեզներ պայթեցնելու հայտարարություններ անելով, ու պաշտպանական կողմը եկել, այնպես է նրանց մասին խոսում, կարծես ակադեմիկոսների ու գիտնականների մասին է խոսքը, որոնք ամբողջ օրը մաթեմատիկայով են զբաղված»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ ինքը խափանման միջոցի հետ կապված առաջարկություն չունի, Աշոտ Փաշինյանն ասաց. «Չունեմ այն պատճառով, որ ենթադրում էի, որ պաշտպանական կողմն ավելի համագործակցող մոտեցում ցույց կտա եւ կարիք չի լինի դրան անդրադառնալ:
Եթե պաշտպնական կողմն այս մոտեցումն է որդեգրել, շատ բարի, ուրեմն իմ մոտեցումն այն է, որ նույնիսկ տնային կալանքը կարող է նաեւ մեղմ համարվել»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածը ծանր հանցագործություն է, որը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում: