ԱշխարհՄամուլ

Ալիևը հայտարարել է՝ ինչ է սպասվում Ղարաբաղի ներկայիս ղեկավարությանը

Ալիևը հայտարարել է՝ ինչ է սպասվում Ղարաբաղի ներկայիս ղեկավարությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինի օկուպացված տարածքներում ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե վերջերս իրեն շատ են հարց ուղղում՝ «ինչպիսի՞ն է լինելու Ղարաբաղի ղեկավարության ճակատագիրը»։

Նա մանրամասնել է, թե, ըստ իր տեսլականի ու պատկերացման, որ դեպքերում կարող են լինել «զիջումներ ղարաբաղյան առաջնորդների համար»։

«Բոլորը քաջ գիտակցում են, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն իրականացնել այդ տարածաշրջանում (Ղարաբաղում)։

Ուստի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն «նախագահ» կոչողը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է արդեն լքեն իրենց պաշտոնները։

Միայն այս դեպքում նրանց համար կարելի է զիջումներ անել։ Միայն այս դեպքում կարելի է խոսել ցանկացած տեսակի համաներման մասին»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը:

Կիսվել