Աշխարհ

Էրդողանը կոչով դիմել է ընտրողներին

Էրդողանը կոչով դիմել է ընտրողներին

«Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը»։

Այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունից հետո։

Նրա խոսքով, ընտրողների ակտիվությունը բավականին բարձր է։

Էրդողանը ևս մեկ անգամ կոչ է արել ընտրողներին ակտիվություն ցուցաբերել քվեարկության ժամանակ։

«Մենք չպետք է հանգստանանք։ Յուրաքանչյուրը պետք է օգտվի իր ընտրական իրավունքից»,-ասել է նա։

Հավելենք, որ Էրդողանը քվեարկել է Ստամբուլում, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ Անկարայում։

Կիսվել