ՄամուլՏեսանյութ

Երևանում պարեկները կանխեցին DAF բեռնատարի և Opel-ի վարորդի ձեռնամարտը

Երևանում պարեկները կանխեցին DAF բեռնատարի և Opel-ի վարորդի ձեռնամարտը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19:00-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշենի խճուղի տանող հատվածում բախվել են DAF մակնիշի բեռնատարն ու Opel-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեղում աշխատել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Գրիգոր Պալյանն ու կրտսեր պարեկ Էդգար Ադամյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո վարորդները միմյանց են մեղադրում մեղավորության մեջ ու եթե պարեկները կարգի չհրավիրեին նրանց, ապա լեզվակռիվը, որի ժամանակ փոխադարձ հայհոյանքներ էին հնչեցնում, կվերածվեր ձեռնամարտի։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Կիսվել