Աշխարհ

32 տարեկանում մահացած օլիմպիական չեմպիոնուհին եղել է հղի

32 տարեկանում մահացած օլիմպիական չեմպիոնուհին եղել է հղի

33 տարեկանում մահացել է ամերիկացի արագավազորդուհի, օլիմպիական և աշխարհի չեմպիոն Թորի Բոուին։ Նա եղել է 7-8-րդ ամսվա հղի։ Բոուիին մահացած են գտել սեփական առանձնատանը։

Բոուիի հարևանները պատմել են, որ վերջին ամիսներին նա լարված հարաբերություններ է ունեցել իր փեսացուի հետ։

Մարզիկը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Նա իր թիմակիցների հետ հաղթել էր 4×100 մ փոխանցումավազքում։ Նույն օլիմպիական խաղերում նա նվաճել էր արծաթե և բրոնզե մեդալներ։

Բացի այդ, նա կրկնակի չեմպիոն է, ինչպես նաև աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։

Կիսվել