ԱԺ մոտ անցկացվեց «Սպանված քաղաքացու օրը» հիշատակի հավաքը (Տեսանյութ)
ԱԺ մոտ անցկացվեց «Սպանված քաղաքացու օրը» հիշատակի հավաքը (Տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի շարք ծնողներ, հասարակական քաղաքական գործիչներ «Սպանված քաղաքացու օրը» հիշատակի հավաք անցկացրեցին ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց:
Ելույթներից հետո նրանք երթով շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա՝ Քայլող մարդու արձանի մոտ:
Ակցիայի մասնակիցները կարմիր կտորով փաթաթեցին արձանը եւ նրա վրա փակցրեցին ՀՀ վարչապետի եւ նրա տիկնոջ եւ իշխանության այլ ներկայացաուցիչների լուսանկարները:
Նշենք, որ այսօր նշվում է, Քաղաքացու օրը, որին էլ հակադրված էր այս ակցիան:
Տեսանյութը ստորև