Մամուլ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ Opel-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ Opel-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 15։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և, մի քանի մետր գլորվելով, հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հեթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Կիսվել էջում