Մամուլ

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում․ հանրությանը հայտնի «Գաջի Միշայի» որդին ձերբակալվել է

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում․ հանրությանը հայտնի «Գաջի Միշայի» որդին ձերբակալվել է

Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Քալանթարյանն իր մոտ զենք է կրում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողների հետ, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու համար Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել ու Ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Ա․ Քալանթարյանին։ 

Անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի սև բռնակոթով «V80750» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ և 5.6մմ տ/չ 5 փանփուշտ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Քալանթարյանը հայտնի «Գաջի գործարանի Միշայի» տղան է, ով «Գաջ» ՍՊԸ տնօրենն է։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել