Մամուլ

Հերթը հասավ կենդանաբանական այգուն

Հերթը հասավ կենդանաբանական այգուն

Hraparak.am-ը գրում է․ Կենդանաբանական այգին տեղափոխելու նոր ծրագիր ունենք՝ կենդանիներին ավելի լավ ու բաց պայմաններում պահելու համար։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր Կենդանաբանական այգու պայմանները մեզ դա թույլ չեն տալիս»,- ասաց Ավինյանը։

Նշենք, որ նախորդ տարի Կենդանաբանական այգու տարածքում բազմաթիվ բողոքի ակցիաներ էին իրականացվում։ Դրանցից մեկի ժամանակ Կենդանաբանական  այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը նշել էր․

«Հիմա էս մարդիկ եկել են ու ասում են՝ գիտական ծրագիր ենք անում, գիտական ծրագրի համար դու պիտի գիտնական լինես, որ անես, արջերի գիտական ծրագիրը ո՞րն է, էս ի՞նչ եք անում։ Ո՞վ է որոշել, որ արջերը պիտի սոված մնան, դա բացարձակ տգիտություն է, տգիտություն, ամոթ է դա։

Ես կարծում եմ, որ այս ամենն արվում է դիտավորյալ, որ Կենդանաբանական այգու տարածքն ազատվի, որովհետև, ըստ օդում կախված լուրերի, ստեղ ուզում են սարքեն էլիտար թաղամաս։ Դա դեռ 2011 թվականից էր այդ խոսակցությունները շրջանառվում։

Ինչ-որ բան ուզում են անեն, հնարավոր է նաև տան վարձով, սարքեն ինչ-որ մասնավոր բան»։

Կիսվել էջում