ՄամուլՏեսանյութ

Սեյրան Օհանյանի արձագանքը՝ Աննա Հակոբյանի հայտարարությանը

Սեյրան Օհանյանի արձագանքը՝ Աննա Հակոբյանի հայտարարությանը

«Թույլ տվեք չմեկնաբանել ընտանիքի անդամների ասածները»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անդրադառնալով ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի երեկվա հայտարարությանը, ասել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

«Ավելի ճիշտ կլինի մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի ասածը: Երբ նա խոսում է 5-րդ շարասյան մասին, պետք է հասկանա՝ ի՞նչ է արել, որ այդ 5-րդ շարասյունը չձևավորվի:

Ե՛վ 44-օրյա պատերազմի ժամանակ, և՛ հետո իրենք ոչինչ չեն արել, իրենց իրավապահ համակարգով մատը մատին չեն տվել՝ պատերազմի ժամանակ այդ փախուստը, անօրինականությունները կանգնեցնելու, իսկ պատերազմի ընթացքում էլ խրախուսել են բոլոր այն կառույցներին, ովքեր պետք է դրանով զբաղվեն:

Սա նշանակում է, որ եթե կա 5-րդ շարասյուն, ապա կա նաև 6-րդը և դա Փաշինյանն է, որը խրախուսել է այդ ամբողջ ճանապարհը»,- հավելել է Օհանյանը:

Կիսվել