ՄամուլՏեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևանում․ Porsche Cayenne-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել երկաթե սյանը․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար Երևանում․ Porsche Cayenne-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել երկաթե սյանը․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 1, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ  40-ամյա Գևորգ Սիմոնյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ․ Սիմոնյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվելիս, մահացել է։

Իսկ ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 33-ամյա Կարապետ Ներսիսյանն ու 47-ամյա Անրի Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարկները վիրավորներից 2-ին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում՝ բնակարանային գողությունների համար։

Եվ 1 տարի առաջ, երբ եղել է հետախուզման մեջ, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ այն ժամանակվա Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանի, ով այժմ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն է, և Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ այն ժամանակաված բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, ով ներկայումս ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետն է, և Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժնամունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, հայտնաբերել էին նրան, սակայն դատարանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել «Ութ մատ» մականվամբ Գ․ Սիմոնյանին։

Իսկ վիրավորներ Կ․ Ներսիսյանը հայտնի՝ «Ծիտ» մականվամբ և Ա․ Մելիքսեթյանը նույնպես նախկինում եղել են դատապարտված։

Կիսվել նյութով