Մամուլ

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. գյուղի տներից մեկում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել. կա զոհ

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. գյուղի տներից մեկում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել. կա զոհ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 26-ին, պայթյուն և ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունքի մարզում:

Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը առաջացել է գազի կաթսայից, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է նշված տան բնակիչ, 37-ամյա կինը, ում ինքնությունը ճշտվում է:

Պայթյունի հետևանքով տանը տեղի է ունեցել պատերի փլուզում: Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Կիսվել