Ինչու Վեհափառի մատուցած Սուրբ Ծննդյան պատարագին չէր մասնակցում Նիկոլ Փաշինյանը
Ինչու Վեհափառի մատուցած Սուրբ Ծննդյան պատարագին չէր մասնակցում Նիկոլ Փաշինյանը
Hraparak.am-ը գրում է․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի գլխավորությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան պատարագին չէր մասնակցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատարագին իշխանության որևէ ներկայացուցիչ ներկա չէր: Ներկա չէին անգամ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Տպավորություն է, թե այս իշխանությունները՝ բոլորն անխտիր, դեմ են Հայ առաքելական եկեղեցուն:
Նշենք որ արդեն երրորդ տարին է, ինչ իշխանությունները չեն մասնակցում Սուրբ Ծննդյան պատարագին, ինչն ակնհայտ վերաբերմունք է Առաքելական եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, և առհասարակ, հավատքի նկատմամբ:
Եթե 2021 թվականին վարչապետի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը նշում էր, թե Փաշինյանը պատարագներին չի մասնակցում, քանի որ համավարակ է, ապա այսօր իշխանական էլիտան պնդում է, թե որևէ հրավեր չեն ստացել ու այդ պատճառով էլ չեն մասնակցում: